March 17

Ներկայացնել Դվին մայրաքաղաքը

Դվին), ՀՀ մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին ԴվինՀնաբերդՎերին ԱրտաշատՆորաշենԱյգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Դվինն ունեցել է միջնադարյան քաղաքին հատուկ միկրոաշխարհագրություն՝ ներքին կառուցվածք։ Նրա կենտրոնում, 30-35 մ հարաբերական բարձրության բլրի վրա, հառնում էր միջնաբերդը՝ աշտարակաշատ պարիսպներով։ Պարիսպներն ունեին մինչև 16 մ հաստություն և 6-7 հարկանի շենքի բարձրություն։ Բլուրի վրա և դրա լանջերին կառուցված անառիկ միջնաբերդի գագաթի հարթակին կանգնել է հայ Արշակունի թագավորների պալատը, որտեղ նրանց անկումից հետո բնակվել են մարզպանները և ոստիկանները, իսկ ստորին հարթակի բերդում՝ պալատական բարձր պաշտոնյաները։ Ստորին հարթակն ունեցել է նաև զինավարժությունների ու մրցումների համար նախատեսված ընդարձակ հրապարակ։ Միջնաբերդն ամբողջությամբ շրջափակված է եղել ջրափոսով պաշտպանված կրկնակի պարիսպ-խրամով, որն արտաքին կողմից ուներ 30-70 մ լայնություն և 5-6 մ խորություն։ Ջուրը լցվել է Ազատ գետից՝ արհեստական հունով։ Բերդը քաղաքի հետ կապված է եղել ջրափոսի վրայով անցնող միաթռիչք և երկթռիչք կամարավոր կամուրջներով, որոնցից երկուսի մնացորդները պահպանվել են։Կաթողիկոսական պալատը

Դվինն ունեցել է նաև իր մատույցները պաշտպանող ամրոցներ (Տիկնունի և այլն)։ Քաղաքի մեծ մասը նույնպես պարսպապատ էր։ Կառուցվել են գեղեցիկ, քարաշեն շենքեր։ Դրանցից նշանավորը Արշակունի թագավորների պալատն էր (IV դար), որից պահպանվել է արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։ Սրահն իր չորս զույգ սյուներով բաժանվել է արևելյանից արևմտյան ձգված երեք նավերի, որոնցից կենտրոնականը եզրայինների կրկնակի լայնքն է ունեցել։ Գրեթե նույն չափերն ու կառուցվածքն է ունեցել V դարի 2-րդ կեսին կառուցված կաթողիկոսի պալատական դահլիճը, որտեղ տեղում պահպանվել են սյունախարիսխներն ու արմավենազարդ խոյակներից մեկը։ Դվինի ճարտարապետական գլուխգործոցը եղել է հեթանոսական տաճարի տեղում VI դարի սկզբին կառուցված Մայր տաճարը, որը VII դարի սկզբին վերածվել է կենտրոնագմբեթ եկեղեցու, իսկ XIII դարի կեսերին՝ ավերվել։

Կենտրոնական թաղն ունեցել է նաև փոքր միանավ տաճար և կաթողիկոսին պատկանող այլ շինություններ (հավանաբար՝ թանգարան, մատենադարան, ճեմարան, դիվանատուն, գանձատուն և այլն), որոնց ավերակները այսօր դժվար է իրարից տարբերել։ Դվինի ճարտարապետական նշանավոր շինություններից է եղել գլխավոր շուկան՝ ներքին երեք փողոցով ու վեց շարք իջևան-խանութներով։ Այն կառուցվել է քար ու կրով, զարդարվել բազմաթիվ սյունաշարերով։ Այն ավերվել է երկրաշարժից 893 թ., ապա վերակառուցվել թրծած քառակուսի աղյուսներով։ Առավել հզոր կառույց էր միջնաբերդը՝ չորս հսկայական աշտարակներով, գեղեցիկ դռներով և բազմաթիվ բուրգերով, որոնք միմյանց հետ կապված են եղել երկշար պարսպապատով։ Քաղաքի բոլոր թաղերին շրջակա լեռներից կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել։ Բնակելի տներն ունեցել են բրգաձև երդիկներ, տների մեջ փորվել են հորեր (մի մասը սենյակների կենտրոնում)՝ խոնավությունը ներծծելու կամ իբրև սառնարան՝ խմելու ջուր և մթերք պահպանելու համար։ Եղել են նաև նեղ անցքով հորեր՝ վիշապներ, որոնք խորքում լայնանում էին։ Սրանք ծառայում են որպես իրերի թաքստոց կամ զնդան։

Դվինի վարչաքաղաքական ու տնտեսական նշանակությունը ավելի մեծացավ արաբական տիրապետության սկզբնական շրջանում՝ 7-8 դարերում, երբ այն դարձավ մի շատ ավելի ընդարձակ վարչական միավորի՝ Արմինիա կուսակալության կենտրոնը։ Արմինիան իր մեջ էր միավորում նաև Արևելյան Վրաստանն ու Աղվանքը։ Դվինը եղել է Արևելքի իր ժամանակի նշանավոր քաղաքներից։ Այն արհեստագործական ու տարանցիկ առևտրի խոշոր կենտրոն էր։ Այստեղ են հատվել միջազգային 6 մայրուղիներ, որոնց միջոցով Հայաստանը առևտուր է արել Փոքր Ասիայի ու Հարավային Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի ու Միջին ԱսիայիՄիջագետքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Մարզպանության շրջանում զարգացել են արհեստներն ու առևտուրը։ Արհեստավորները միավորվել են արհեստակցական տարբեր կազմակերպություններում, կազմել առանձին թաղեր։

Ըստ Անանիա Շիրակացու «Մղոնաչափք»-ի՝ Դվինում կար վեց մայրուղիներ։ Դվինը առևտուր էր անում կովկասյան, փոքրասիական, Հարավային Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հարավային Եվրոպայի, Հյուսիսային ԱֆրիկայիԲյուզանդիայիՄիջագետքի, միջինասիական և այլ երկրների հետ։ Հատկապես սերտ կապերի մեջ էր Վրաստանի հետ, որի համար էլ քաղաքի դռներից մեկը կոչվում էր Տփխիս։ Սակայն Դվինի տնտեսական զարgացմանը մեծ վնաս են հասցրել արաբական արշավանքները. քաղաքն ավերվել է, բնակիչները՝ հեռացել։ VII դարի վերջերին, երբ Դվինը դարձել էր խալիֆայության [[Արմինիա վարչական միավորի կենտրոն, արաբական հարկային ծանր քաղաքականության պատճառով դրությունն ավելի էր սրվել։ Դվինից հեռացված հայերի տեղերը զբաղեցնում են իսլամադավան ցեղերը, թուլանում են արհեստներն ու առևտուրը։ Սակայն Բագրատունիների իշխանության հաստատումից (862) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885) հետո Դվինը նորից վերելք ապրեց։Միջնաբերդի ավերակները հարավային կողմից

Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ, բազմոցներ, գեղեցիկ ու թանկարժեք գորգեր, հախճապակյա առարկաներ, որդան կարմիր, որոնց պահանջարկը շատ մեծ էր օտար երկրներում։ Սակայն XI դարի վերջին և XII դարի սկզբին Դվինը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են Դվինի արհեստավորների ու վաճառականների Անի տեղափոխվելը, ինչպես նաև օտարազգի ցեղերի ու հարևան իշխանությունների հաճախակի ապստամբություններն ու ավերածությունները։ Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1225), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարների արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։ Ինչպես արաբ մատենագիրներն են վկայում, Դվինում արտադրվել և օտար երկրներ են արտահանվել բրդյա ու մետաքսյա գործվածքներ, ծածկոցներ ու գորգեր, ապակյա, հախճապակյա ու բրուտագործական առարկաներ, որդան կարմիր ներկ, մետաղագործական (երկաթե ու պղնձե) արտադրանք, արծաթե զարդեր։