May 31

Մեծ Շարա

Մեծ Շարա լեռը մեծ տպավորություն թողեց ինձ վրա օրս հագեցած էր,բնությունը գեղեցիկ էր բարձունքի հաղթահարումը դժվար էր,բայց հաճելի։

Շատեմ ճամփորդել Հայաստնի ճափաներով,բայց այս ճամփորդութունը հագեցած էր երկնքի,երկրի,սարերի,քարերի,արևի,ամպերի,կանաչի ու ծաղկի շնչով,այդ վայրը հենց բնության ծոցն էր մայրական։Բարձունքի հաղթահրարումը դժվար էր թվում բայց ի վերուստ տված ուժով հաղթահարեցինք թեթև,քանի,որ գնում էինք սրբատեղի։(էլիզա Գեվորգյան):

May 26

Պավլիկյանների աղանդավորական շարժումը

Աղանդավորական շարժումները Հայաստանում։

Ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը: Աճեցին թե՛ հարկերը և թե’ պետական ու ավատատիրական պարհակները: Վիճակն ավելի ծանրացավ օտար տիրապետությունների շրջանում: Շինականները և գյուղական ու քաղաքային ռամիկները պայքար սկսեցին իրենց շահագործողների դեմ: Նրանց մի մասը փախչում էր տերերի մոտից, մյուսները, աղանդավորական քողի տակ, պայքար էին մղում պաշտոնական եկեղեցու դեմ:

IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ: Եկեղեցին որոշակի քայլեր ձեռնարկեց անապատականների շարժումն իր ազդեցության տակ առնելու համար:

V դ. զանգվածային բնույթ ստացավ մեկ այլ սոցիալական շարժում, որ հայտնի է բորբորիտյան անունով (հունարեն բորբոս բառից, որ նշանակում է աղբ, կեղտ, գարշելի): Առանձնապես մեծ անհանգստություն է պատճառել իշխողներին և եկեղեցուն մծղնեից շարժումը, որին անդրադարձել է 443թ. Շահապիվանի ժողովը: Աղանդավորությունն արմատախիլ անելու համար կտրում էին աղանդավորների ոտքերի և ձեռքերի ջլերը, ճակատին աղվեսադրոշմ խարանում: Խստորեն պատժվում էին նաև նրանց թաքցնողները։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը։

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Բյուզանդացիների քաղաքականությունը: Արաբական իշխանությունների դիրքորոշումը։

Կայսրության հայկական երկրամասերում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը: Կացությունը ծանրացավ, երբ արաբներն իրենց հովանավորության տակ առան շարժումը՝ քրիստոնյա Բյուզանդիան թուլացնելու նպատակով: Շարժման դեմն առնելու համար բյուզանդական իշխանություններն ամենուրեք անողոք հալածանքներ սկսեցին պավլիկյանների դեմ՝ նրանց ենթարկելով ծանր պատիժների, իսկ աղանդին հավատարիմ մնացածներին պարզապես սկսեցին կենդանի-կենդանի այրել խարույկի վրա: Սակայն, հակառակ սպասվածին, շարժումը ոչ միայն չմարեց, այլև լայնորեն տարածվեց Փոքր Ասիայի տարբեր շրջաններում՝ իր մեջ առնելով մեծ թվով հույների և կայսրությանը հպատակ այլ ժողովուրդների ներկայացուցիչների: Ստեղծվում էին պավլիկյան նորանոր համայնքներ, որոնք կառավարվում էին սեփական օրենքներով:

Պավլիկյան շարժումը նոր թափ ստացավ VIII դ. կեսերին, երբ նրանց գլուխ անցան այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Հովսեփը, Վահանը և Սերգիոսը:

Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար: Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից: Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝բարի աստծու գործն է: Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ: Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով:

Պավլիկյանները յուրովի էին բացատրում Քրիստոսի ծնունդն ու գործունեությունը և միայն իրենց էին համարում իսկական քրիստոնյաներ: Միաժամանակ նրանք մերժում էին Քրիստոսի կյանքի հետ կապված զանազան ծեսերի և արարողությունների անհրաժեշտությունը: Ուստի պավլիկյանները ժխտում էին պաշտոնական եկեղեցու և հոգևորականության գոյություն ունենալու անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ պավլիկյան հոգևորականները կամ աղանդի հոգևոր առաջնորդներն իրենց հագուստով և ապրելակերպով չէին տարբերվում մյուս աղանդավորներից:

Շարժման վերելքը և պարտությունը։

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:

Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:

Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:

Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

May 26

Արշակունիների արքայատոհմի անկումը

Պապի դավադիր սպանությունից հետո Հռոմի աջակցությամբ Մեծ Հայքի թագավոր դարձավ նրա ազգական Վարազդատը (374-378), որն ապրել եւ կրթվել էր Հռոմում, հռչակվել օլիմպիական մրցախաղերում:

Վարազդատը եւս վարում էր Հռոմի ու Պարսկաստանի միջեւ խուսանավելու քաղաքականություն:

Պատմիչների վկայությամբ` Վարազդատը հուժկու մարզիկ էր, բայց բավական միամիտ էր, որի համար էլ գլուխ չէր հանում պետական գործերից:

Վռամշապուհ արքա

Շուտով տարաձայնություններ առաջ եկան արքայի եւ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի միջեւ: Վարազդատը իր դայակ Բատ Սահառունու դրդմամբ սպանել տվեց Մուշեղ Մամիկոնյանին, իսկ սպարապետության գործակալությունը հանձնեց Սահառունուն:

Վարազդատի քաղաքականությունից դժգոհ հայ նախարարներն սկսեցին համախմբվել Մանվել Մամիկոնյանի շուրջը, որը 378թ. Կարինի ճակատամարտում պարտության մատնեց Վարազդատին եւ վտարեց երկրից:

Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Պապի անչափահաս որդի Արշակ III-ը (378-389):

Երկրի փաստացի ղեկավար դարձավ Մանվելը, որը կարողացավ որոշ ժամանակով համախմբել բոլոր նախարարներին եւ երկիրը զերծ պահել պարսիկների ու հռոմեացիների ոտնձգություններից:

Իրավիճակը կտրուկ փոխվեց Մանվել Մամիկոնյանի մահվանից հետո:

Նախարարների մեծ մասը հրաժարվեց ենթարկվել Արշակ III-ին եւ պարսից արքայի աջակցությամբ Հայոց արքա հռչակվեց Խոսրով IV Արշակունին (385-389):

Արշակի իշխանության տակ մնացին երկրի արեւմտյան մի քանի գավառները, իսկ երկրի մեծագույն մասն անցավ Խոսրովի իշխանության տակ: Մեծ Հայքը փաստորեն բաժանվեց երկու մասի եւ ավելի թուլացավ:

Երկարատեւ բանակցություններից հետո բյուզանդական կայսրը եւ պարսից արքան համաձայնության եկան վավերացնելու Հայաստանի բաժանումը:

387թ. կնքված պայմանագրով Հայաստանի արեւմտյան մասը հռչակվեց Հռոմի ազդեցության շրջան, իսկ արեւելյան մեծագույն մասը` Պարսկաստանի:

Բյուզանդական ու պարսկական զորքեր հաստատվեցին իրենց ազդեցության գոտիներում: Այսպիսով` հարեւան տերությունների միջեւ բաժանված ու թուլացած Հայոց պետությունը այլեւս ի զորու չէր ինքնուրույն քաղաքականություն վարելու, եւ ժամանակի հարց էր նաեւ թագավորության վերացումը:

389թ.` Արշակ III-ի մահից հետո, Հռոմը իր ազդեցության տակ գտնվող Հայաստանի արեւմտյան մասի կառավարումը վստահեց Խոսրով IV-ին, որով երկիրը նորից միավորվեց մեկ թագավորի իշխանության տակ: Խոսրովը պարտավոր էր արեւմտյան շրջաններից հավաքած հարկը ուղարկել կայսրին, իսկ արեւելյանից հավաքածը` պարսից արքային:

Արշակունիների դամբարանը Արագածոտնի մարզի Աղցք գյուղում

 (Աղձք) գյուղը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգում (այժմ

389թ. պարսից արքան բանտարկեց Խոսրով IV-ին, քանի որ առանց իր համաձայնության կաթողիկոս էր հաստատել Սահակ Ա Պարթեւին: Սակայն պարսից արքան չհամարձակվեց վերացնել Հայոց թագավորությունը, քանի որ հայ նախարարները դեմ էին այդ քայլին:

Հայկական գահը տրվեց Խոսրով IV-ի եղբայր Վռամշապուհին (389-415 թթ.): Նա եւս կառավարում էր Հայաստանի երկու մասերում:

Վռամշապուհը, օգտվելով Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր հաստատեց նրանց արքունիքների հետ, կարողացավ լավ հարաբերություններ պահպանել նաեւ հայ նախարարների հետ եւ քառորդ դար գահակալեց խաղաղությամբ, մեծապես նպաստեց երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային մշակույթի ու կրթության զարգացմանը:

Արշակունի արքաների հուշարձանները դամբարանի մոտ

Վռամշապուհն աջակցեց Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին` հայոց գրերի ստեղծման եւ ազգային դպրոցների բացման գործում, մեծապես խրախուսեց նրանց լուսավորական ձեռնարկումները:

Վռամշապուհը կարգավորեց եւ Պարսից արքունիքին հաստատել տվեց հայոց նոր «Գահնամակը»` նախարարությունների տեղն ու պաշտոնները կառավարման նվիրապետական համակարգում:

Վռամշապուհի մահից հետո, նրա որդի Արտաշեսի մանկահասակության պատճառով, հայ նախարարների առաջարկով 415թ. կրկին թագավորեց բանտարկությունից ազատված Խոսրով IV-ը, բայց մի քանի ամսից վախճանվեց:

Օգտվելով պատեհ առիթից` Պարսից արքա Հազկերտ I-ը, հակառակ հայ նախարարների կամքին, 416թ. Հայոց գահին դրեց իր որդի Շապուհին (416-419): Դրանով պարսիկները նպատակ ունեին Հայաստանում հաստատել Սասանյան արքայատոհմի իշխանությունը, ապա հետզհետե հայերին քրիստոնեությունից շեղել դեպի զրադաշտականություն: Սակայն Շապուհը չկարողացավ շահել նախարարների համակրանքը, որոնք ամեն առիթով բացահայտորեն ցույց էին տալիս իրենց արհամարանքը նրա նկատմամբ:

419թ. Շապուհի Տիզբոն մեկնելուց եւ սպանվելուց հետո հայ նախարարները, Ներսես իշխանի գլխավորությամբ, ապստամբեցին եւ ժամանակավորապես թոթափեցին պարսից տիրապետությունը:

Սասանյան արքան հարկադրված եղավ Վռամշապուհի որդի Արտաշեսին ճանաչել Հայոց թագավոր (422-428), իսկ Վարդան Մամիկոնյանին` Հայոց սպարապետ: Սակայն Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել, ավելի շատ ժամանակ էր հատկացնում որսին ու զվարճություններին, քան պետական գործերին: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ գրգռեց նախարարներին, որոնց պահանջով եւ կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:

Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթեւը, որի համար ինքը եւս գահազրկվեց:

Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը եւ վերացավ Հայոց թագավորությունը:

Հայաստանը վերածվեց պարսից տերության մարզպանության, որի առաջին մարզպան նշանակվեց Վեհմիհրշապուհը (428-443):

Մարզպանական Հայաստանը թուլացնելու նպատակով նրանից առանձնացվեցին եւ հարեւան մարզպանություններին միացվեցին սահմանային նահանգները` Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Կորճայքը եւ Աղձնիքը:

Փաստորեն, հայոց թագավորության վերացման ուղղությամբ պարսիկների դարավոր պայքարը, որ միշտ անհաջողության էր մատնվել հայոց բանակի եւ նախարարների դիմադրության շնորհիվ, ի վերջո պսակվեց հաջողությամբ հենց հայ նախարարների միջոցով:

Թագավորության կորուստը ծանր հարված էր հայ ժողովրդին, քանի որ ազգային պետությունը այն կարեւոր միջոցն է, որով ժողովուրդները պաշտպանվում են օտարների ոտնձգություններից:

Այս շրջանում հայկական պետականության կրողները մնացին նախարարությունները, որոնց ձեռքում էր կենտրոնացված երկրի տնտեսական ու պետական գործառույթների հիմնական մասը եւ բանակը:

May 19

 Скажите, пожалуйста, где находится отдел ..?
 Скажите, пожалуйста, сколько стоит ..?
 Сколько стоит всё вместе?
 Подскажите, пожалуйста, где можно купить..?
 Покажите мне, пожалуйста, тот (ту, то, те) .. .
 Дайте мне, пожалуйста, .. .
 Заверните мне, пожалуйста!
 Нет, спасибо, это всё.

Ասա ինձ, խնդրում եմ, որտե՞ղ է բաժինը…
- Ասա ինձ, խնդրում եմ, ինչ արժե այն ...
- Որքա՞ն արժե ամեն ինչ միասին:
- Ասա ինձ, խնդրում եմ, որտեղի՞ց կարող եմ գնել…
- Ցույց տուր ինձ, խնդրում եմ, որ (այն, այն, նրանք) ...
-Տուր, խնդրում եմ...
-Փաթաթիր ինձ համար, խնդրում եմ:
-Ոչ, շնորհակալություն, այս

Сегодня очень хороший день,
потому что сегодня – День рождения
Ванессы. Вечером собираются её
друзья, чтобы поздравить Ванессу с
Днём рождения.
Меня зовут Девид. Я друг
Ванессы. Она пригласила меня на день
рождения тоже.
Я хочу купить ей хороший
подарок, поздравительную открытку и
красивые цветы. Я очень хочу, чтобы
мой подарок ей понравился. Я иду в универмаг “Киев”, чтобы там
выбрать подарок для Ванессы.
Я иду на третий этаж, где находится отдел “Подарки”.
 Добрый день! – говорю я продавцу.
 Добрый день! – отвечает он мне.
 Пожалуйста, помогите мне выбрать подарок.
 С удовольствием. Для кого подарок?
 Для девушки.
 Сколько девушке лет?
 Восемнадцат

Хорошо! Посмотрите, пожалуйста, этот сувенир.
Я смотрю на сувенир, который предложил продавец. Это
маленький настоящий фонтанчик. “Очень красивая вещь”, –
думаю я и говорю продавцу:
Очень хорошо! Я думаю, что ей это понравится. Сколько стоит
фонтанчик?
 Сто пятнадцать гривен.
Я достаю из кармана кошелёк, беру сто пятнадцать гривен и
отдаю их продавцу.
 Возьмите, пожалуйста!
 Спасибо вам за покупку! Возьмите чек! – отвечает мне
продавец.
Он упаковывает подарок в красивую цветную бумагу и
отдаёт мне.
Дальше я иду в отдел “Книги”. Здесь можно купить
поздравительные открытки. Помощь продавца мне сейчас не
нужна. Я выбираю открытку сам.
Теперь я иду в отдел “Цветы”. Здесь я выбираю большие
красные розы.
Дома на открытке я пишу
поздравление:
“Дорогая Ванесса! Поздравляю тебя с
Днём рождения! Желаю тебе счастья,
радости, успеха. С любовью твой друг
Девид.”
Я готов. Скоро шесть часов и можно
идти в комнату, где живёт Ванесса.
Я думаю, что сегодня будет прекрасный вечер.


Այսօր շատ լավ օր է,
քանի որ այսօր իմ ծննդյան օրն է
Վանեսա. Երեկոյան հավաքվում են
ընկերները շնորհավորելու Վանեսային
Ծնունդդ շնորհավոր.
Իմ անունը Դավիթ է. Ես ընկեր եմ
Վանեսա. Նա ինձ հրավիրեց մեկ օրով
ծնունդը նույնպես։
Ես ուզում եմ նրան լավը գնել
նվեր, շնորհավորական բացիկ և
գեղեցիկ ծաղիկներ. Ես շատ եմ ուզում
Նրան դուր եկավ իմ նվերը: Ես գնում եմ Կիևի հանրախանութ
ընտրիր նվեր Վանեսայի համար.
Գնում եմ երրորդ հարկ, որտեղ գտնվում է «Նվերների» բաժինը։
- Բարի օր! Ես ասում եմ վաճառողին.
- Բարի օր! նա ինձ պատասխանում է.
-Խնդրում եմ, օգնիր ինձ նվեր ընտրել:
- Հաճույքով. Ո՞ւմ համար է նվերը:
-Աղջկա համար:
- Քանի տարեկան է աղջիկը:
-Տասնութ: Դե՜ Խնդրում ենք նայեք այս հուշանվերին:
Նայում եմ վաճառողի առաջարկած հուշանվերը։ Սա
փոքրիկ իրական շատրվան: «Շատ գեղեցիկ բան», -
Ես մտածում և ասում եմ վաճառողին.
- Շատ լավ! Կարծում եմ՝ նրան դուր կգա։ Որն է գինը
շատրվան?
- Հարյուր տասնհինգ գրիվնա:
Ես գրպանիցս հանում եմ դրամապանակս, վերցնում հարյուր տասնհինգ գրիվնա և
Ես դրանք տալիս եմ վաճառողին։
-Վերցրու, խնդրում եմ:
- Շնորհակալություն ձեր գնման համար: Ստացեք չեկ: - պատասխանում է ինձ
վաճառող.
Նա նվերը փաթաթում է գեղեցիկ գունավոր թղթի մեջ և
տալիս է ինձ.
Հետո գնում եմ «Գրքեր» բաժինը։ Այստեղ դուք կարող եք գնել
Շնորհավորական բացիկներ. Օգնիր ինձ վաճառողին հիմա
անհրաժեշտ է. Ես ինքս եմ ընտրում բացիկը։
Հիմա գնում եմ «Ծաղիկներ» բաժին։ Ահա ես ընտրել մեծ
Կարմիր վարդեր.
Տանը բացիկի վրա գրում եմ
շնորհավորանք.
«Հարգելի Վանեսա! Շնորհավորում եմ
Ծնունդդ շնորհավոր! Ես քեզ երջանկություն եմ մաղթում,
ուրախություն, հաջողություն: Սիրով քո ընկերոջը
Դավիթ»։
Ես պատրաստ եմ. Շուտով ժամը վեցը, և դուք կարող եք
գնացեք այն սենյակ, որտեղ ապրում է Վանեսան:
Կարծում եմ, որ այս երեկո հիանալի երեկո կլինի:


May 11

Հաշվետվություն

Անհատական աշխատանք չունեմ։

Ես մասնակցելեմ 4 ճանապարորդության Կոշ Լոռի Արատես Արագածոտնի մառզ։

Իսպաներենի դասերը շատ հետաքրքիր է ացնում մենք սովորում ենք Իպաներենից հայերեն թարգմանել։

Ֆիսկուլտուռայի դասերը հետաքրքիր է ացնում մենք խաղում ենք բասկեդբոլ բալեբոլ ։

Երաժշտության դասերը հետաքրքիր է ացնում մենք երքումենք պարւմ և սովորում մեր հայրենի երքերն ու պարերը։

Ես մասնակցելեմ 2 հայոց լեզվի ֆլեշմոբին։

լրացուցիչ կրթուցյուն չեմ ստանում

չեմ մասնակցում։

Քոլեջում շատ հետա քրքիր է դասերը ացնում դրսում ամենինչ նույն է։

Իմ տարվա ձեռք բերումը դա իսպաներեն է վոր ես սովորեցի մեկ լեզու: