September 29

Լոռու մարզի արկածային տուրիզմը

Լոռին հարուստ է ու հայտնի է ոչ միայն իր տեսարժան, ու հոգևոր վայրերով, այլ նաև շատ արկածային, հետաքրքիր ու զավեշտ պարգևող վայրերով։ Լոռու մարզի պոտենցյալը արկածային տուրիզմում մեծ է ` հենց իր այսպիսի վայրերի շնորհիվ։ Այս վայրերում կարող ես զբաղվել արկածին բնորոշ ամեն ինչով, կարող ես հետաքրքիր ու ադրենալինով լի ժամանակ անցկացնել ու դրական լիցքեր ստանալ։

1.Հեծանվային արշավներ

Դեբեդի կիրճի վերանորոգված գալար ճանապարհով հեծանիվ վարելը բացառիկ հաճույք է։ Եթե պատրաստ ես վերուվար վարելուն ու հաճախ արագություններ փոխելուն, ուրեմն արժե հեծանիվով հասնել Լոռի։ Վանաձորում կազմակերպվում են հեծանվարշավներ քաղաքի մեջ և ողջ մարզի տարածքում։ Այստեղ կարող ես նաև վարձակալել հեծանիվներ և տեղեկանալ հնարավոր երթուղիների մաս։

2.Քայլարշավներ

Դեբետի կիրճը բոլորին հիացնում է թե՛ իր բնությամբ, թե՛ պատմամշակութային վայրերի առատությամբ։ Իսկ երբ այդ երկուսը համատեղում ես, արդյունքում ստացվում է մի հրաշք երթուղի ՝ Քոբայրից մինչև Օձուն։ Երթուղին սկսվում է Քոբայր գյուղից և ավարտվում Օձունում։ Երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 11 կմ։ Արահետը, որով կարելի է քայլել, բարեկարգվել է վերջերս և ամբողջ արահետի երկայնքով առկա ուղենիշերը կօգնեն ճիշտ ճանապարհը գտնելու հարցում։ Քայլարշավը միջին բարդության է և, միջին տեմպով քայլելու դեպքում, ամբողջ ճանապարհը կարելի է անցնել 4- 5 ժամում։ Քայլարշավն անցնում է գեղատեսիլ կիրճով և առջևում ` Հոռոմայրի վանքն է:

3.Ռաֆթինգ

Ռաֆթինգն արկածային հանգստի էքստրեմալ տեսակ է, որի ընթացքում մի քանի անձից բաղկացած թիմը թիավարելով նավարկում է գետով հատուկ փչովի ռետինե նավակով: Չնայած նրան, որ այս սպորտը միայն վերջերս է հայտնվել հայաստանյան զբոսաշրջային շուկայում, այսօր ռաֆթինգը դարձել է արկածային հանգստի շատ սիրված և տարածված տեսակ։Լոռու մարզում վերջին ժամանակներս լավ զարգանում է ռաֆթինգը։ Դեբետի կիրճն ակտիվ ու արկածային հանգստի սիրահարներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալ ադրենալինի իրենց չափաբաժինը ՝ վայելելով Դեբեդ գետի գեղեցկությունը։ Գեղատեսիլ կիրճով հոսող այս արագընթաց գետը կատարյալ միջավայր է ռաֆթինգի համար: Սրընթաց վայրէջք կատարելով գետի հունով, կարող ես վայելել բնության հիանալի տեսարանները։ Ռաֆթինգը ժամանցի հիասքանչ տարբերակ է անկախ նրանից, թե նախընտրում ես հանգիստն անցկացնել բնության սրտու՞մ, աշխատել թիմու՞մ, թե՞ նախապատվությունը տալիս ես էքստրեմալ փորձառություններին։ Ռաֆթինգ մշտապես իրականացվում է տեղաբնակների ու այցելուների կողմից։

4.Ձիավարություն

Ձիարշավային տուրիզմն արկածային հանգստի հրաշալի միջոց է: Դեբետի կիրճում գործող ձիարշավարանները կազմակերպում են բազմապիսի տուրեր ձիերով։ Ձիարշավները ներառում են երկու ժամից մինչև հինգ օր տևողությամբ տուրեր Հայաստանի հյուսիսի թաքնված արահետներով։ Տուրերը հարմարեցված են ձիավարման տարբեր մակարդակների համար: Նորեկները ստանում են ձիավարման շուրջ կես ժամ տևողությամբ դասընթաց, որից հետո ձիավարում են սիրողական արահետներով՝ սովորելով քայլք և թեթև վարգ: Հմուտ ձիավարողները կնախընտրեն քառատրոփ արշավել բարձրադիր սարահարթների արահետներով։


Posted September 29, 2023 by karenveranyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*