January 14

Արտավազդ 2

Արտավազդ 2 կառավարել է մթա 1 հազարամյակ, Մեծ Հայք – մ. թ. ա. 31 կամ մ. թ. ա. 34[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), Մեծ Հայքի «արքայից արքա» Արտաշեսյանների հարստությունից։ Կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։


Posted January 14, 2022 by karenveranyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*